Day: April 10, 2025
Կարևոր արժեքներ
Մարդիկ իրարից շատ տարբերվող մտքեր ունեն, և բնականաբար բոլորի համար տարբեր են իրենց կյանքի կարևոր արժեքները։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար որոնք են կարևոր արժեքները։ Ինձ համար ամենակարևոր և առաջնային արժեքը իմ ընտանիքն է։ Այն շատ կարևոր է իմ կյանքի և ինձ համար. այն կարեկցում է, հոգ է տանում, սեր է փոխանցում։ Ընտանիքի շնորհիվ դու ունենում ես սեր, հոգատարություն, կարեկցանք և շատ այլ դրական վերաբերմունք։ Այդտեղից էլ շատ արժեքավոր ես համարում ընտանիքդ և այդ արժանիքները։
Կարևորում եմ նաև սեփական կարծիքը։ Երբ մարդը չի ընկնում ուրիշի ազդեցության տակ և ունենում է ինքնատիրապետում։
Դրանից հետո կարևորում եմ ընկերությունը։ Ընկերություն ասելով ես նկատի ունեմ իրական՝ անկեղծ ընկերություն, երբ իսկապես վայելում եք ժամանակը իրար հետ, գնահատում իրար, կիսվում ամեն ինչով և չի լինում ոչ մի նախանձ, ցավ։
Շատ կարևոր արժեք է նաև հայրենիքը։ Ուր էլ գնաս, դա քո հայրենիքն է, քո երկիրն է, և այնտեղ դու քեզ ավելի լավ և ապահով ես զգում։ Կարևոր արժեք է նաև կրթությունը, քանի որ առանց կրթության կյանքում քո ուզած արդյունքին չես հասնի։