Փոքրիկ կարմիր հավը

Փոքրիկ կարմիր հավը

Մի ժամանակ, արևոտ ագարակում ապրում էր փոքրիկ կարմիր հավ: Նա շատ ակտիվ էր և միշտ զբաղված: Մի արևոտ առավոտ նա գետնից գտավ ցորենի հատիկներ: Նա մտածեց, որ լավ միտք կլինի դրանք ցանելը: Նա գնաց իր ընկերների մոտ, որոնք էին` կատուն, առնետը և սագը, և ասաց.

-Ո՞վ կօգնի ինձ ցանել այս սերմերը:

-Ոչ ես-ասաց կատուն:

-Ոչ ես-ասաց առնետը:

-Ոչ ես-ասաց սագը:

-Այդ դեպքում ես ինքս կանեմ-ասաց փոքրիկ կարմր հավը, և տնկեց սերմերը ինքնուրույն:

Օրերի ընթացքում ցորենը բարձրացավ և ոսկեգույն դարձավ:Հետո փոքրիկ կարմիր հավը նորից օգնության կարիք ուներ: Նա գնաց իր ընկերների մոտ և հարցրեց.

-Ո՞վ կօգնի ինձ կտրել ցորենը:

-Ոչ ես-ասաց կատուն, կեղտի մեջ խաղալով:

-Ոչ ես-ասաց առնետը, ստվերի տակ հանգստանալով:

-Ոչ ես-ասաց սագը, լճակում լողալով:

-Ուրեմն ես կանեմ-ասաց նա: Նա կտրեց ցորենը և թևերի օգնությամբ առանձնացրեց հատիկները:

Երբ ժամանակն էր ցորենը ալյուր դարձներլու, փոքրիկ կարմիր հավը նորից հարցրեց իր ընկերներին.

-Ո՞վ ինձկօգնի ցորենը ջրաղաց տանել:

-Ոչ ես-ասացին նրանք բոլորը:

Փոքրիկ կարմիր հավը ինքը տարավ ցորենը ջրաղաց: Նա այն ալյուրի վերածեց և ծանր պայուսակաը տարավ ետ տուն:

Հիմա հաց թխելու ժամանակն էր: Նա հարցրեց իր ընկերիներին.

-Ո՞վ կօգնի ինձ թխել հացը:

-Ոչ ես-պատասխանեցին նրանք բոլորը:

Այսպիսով նա ինքը թխեց հացը: Երբ տաք հացի հրաշալի հոտը տարածվեց օդում նա հարցրեց վերջին անգամ.

-Ո՞վ կօգնի ինձ ուտել այս հացը:

-Ես կօգնեմ-ասաց կատուն:

-Ես կօգնեմ-ասաց առնետը:

-Ես կօգնեմ-ասաց սագը:

Բայց փոքրիկ կարմիր հավը թափահարեց իր գլուխը և ասաց.

-Դուք չօգնեցիք ինձ սերմերը ցանելուց, ցորենը կտրելուց, ալյուրը ջրաղացը տանելուց կամ հացը թխելուց: Դուք բոլորդ շատ զբաղված էիք օգնելու համար, ուստի հիմա էլ շատ զբաղված եք ուտելու համար:

Այսպիսով փոքրիկ կարմիր հավը վայելեց թարմ, համեղ հացը իր ճտերի հետ: Նրա ալարկոտ ընկերները տխուր նայում էին, երբ նա և իր ճտերը վայելում էին իրենց ճաշը կեսօրվա տաք արևի տակ:

Թարգմանությունը կատարվեց այս էջից:

Leave a comment