Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Ա խմբում որոշիչներ են, Բ-ում՝ բացահայտիչներ: Բացահայտիչ են կոչվում քանի որ ցույց է տալիս ինչ-որ մեկի կամ ինչ-որ առարկայի ով կամ ինչ լինելը:

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

  1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:

Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական,

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

2. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ՝ ես Տուշպա մայրաքաղաքի և համայն

Բիայնայի  տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք :

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի

ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր

Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր

մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ

մասնակցեց այդ միջոցառմանը:

  1. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ

օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:

Գյումրին՝ երկրորդ մեծ քաղաքը Հայաստանում, նաև հումորի քաղաք է:

Մեր հարևանուհին՝ Կոռնելիան,  շատ բարեսիրտ է:

Բոլորս ՝ես, եղբայրս և ծնողներս, շատ էինք քայլել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Անուշաբույր ծաղիկներն օրորվում են նուրբ զեփյուռից:
Վարար գետը ողողել էր ցածում գտնվող քաղաքի տներն ու պարիսպները:
Հայտնի ճանապարհորդը պատմում էր գեղեցիկ անապատի մասին:
Գետը թափանցիկ շղարշով էր ծածկվել:
Լեռների հաճելի ստվերները ծածկել էին զարմանահրաշ դաշտերն ու հովիտները: Հնէաբանները հազարամյա դամբարանից դեռևս չհայտնաբերված գործիքներ գտան:

Leave a comment