Հատկացուցիչ

Հատկացուցիչ

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

Պահակի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Նա հիշում է տատիկի խոսքը:
Վտակի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ծովի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր Տերյանի բանաստեղծությունները:
Գրնան երեկոն շատ խաղաղ էր:
Տնտեսական խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Թագավորի հրամանները շատ արագ էին կատարվում:

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի՝ իր իսկ նախաձեռնմամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքներ կարիք ունեցող բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

Leave a comment