
Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։
- Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։
Կարծում եմ Սահյանը ուզում էր փոխանցել, որ մարդիկ ինչքան էլ ավելի լավ իրավիճակում գտնվեն քան դու նրանք միևնույն է քեզնից ավելի են դժգոհ:
- Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։
Նրան նեղություն էր պատճառում մարդկանց դժգոհությունը և ապերախտ լինելը, երբ ինքը մի բան անում է նրանց համար նրանք մնում են դժգոհ կամ ինչքան էլ նրանք են իրեն խփում ինքը չի դժգոհում իսկ մնացածը դժգոհ են:
- Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է ցավ պատճառել կամ նեղացնել՝ սուտը, անշնորհակալությունը, դժգոհությունը, երբ մարդուն ընդհանրապես ուշադրություն չեն հատկացնում, չարությունը: