Կգամ

Կգամ

Եթե մինչև անգամ

Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,

Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Ուր էլ լինեմ, կգամ:

Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,

Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,

Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,

Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ

Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ

Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես

Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,

Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,

Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,

Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,

Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,

Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…

Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,

Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև

Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,

Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,

Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,

Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

Անակնկալ դարձիս իրողությամբ—

Քո տան ու քո հոգու տարողությամբ,

Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:

Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ

Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,

Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,

Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,

Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ

Գետնի տակից կգամ,

Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,

Կգամ ու թափ կտամ

Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ուզում էր փոխանցել ինչ-որ մեկին (հավանաբար իր սիրելիին), որ ինչ էլ լինի իր հետ, ուր էլ լինի նա, երբեք չի լքի նրան։ Այս բանաստեղծությունը փոխանցում է սեր և նվիրվածություն։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

Հարդագող-այս դեպքում հարդագողի ճանապարհ ինը նշանակում է աստղերի կուտակում, որը երկնակամարում երևում է գոտու լուսավոր գոտու ձևով այլ կերպ ասած` ծիրկաթին

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,

Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,

Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

Անակնկալ դարձիս իրողությամբ—

Քո տան ու քո հոգու տարողությամբ,

Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,

Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,

Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:

Խնդիրներ

Խնդիրներ

Խնդիր 1

Ռեգբիի թիմը 2022 թվականի մրցաշրջանի յոթերորդ, ութերորդ և իններորդ խաղերում վաստակել է համապատասխանաբար 24, 17 և 25 միավոր։ Թիմի միջին միավորները մեկ խաղում, 9 խաղերից հետո, ավելի բարձր էին, քան առաջին 6 խաղերից հետո: Նրանց միջինը 10 խաղից հետո 22-ից ավելի էր: Ո՞րն է միավորների այն նվազագույն քանակը, որ թիմը կարող էր վաստակել իր 10-րդ խաղում:

31

Խնդիր 2

Արմենը սպիտակ թղթի կտորների վրա գրեց վեց հաջորդական թվեր՝ յուրաքանչյուր կտորի վրա մեկ թիվ: Նա կպցրեց թղթի այդ կտորները երեք մետաղադրամի վրա՝ երեսից և տակից: Հետո նա երեք անգամ նետեց այդ երեք մետաղադրամները։ Առաջին նետումի ժամանակ նա տեսավ 6, 7 և 8 թվերը, ինչպես ցույց է տրված նկարում, և դրանք ներկեց կարմիր գույնով: Երկրորդ նետման ժամանակ նրա տեսած թվերի գումարը 23 էր, իսկ երրորդի ժամանակ՝ 17: Որքա՞ն էր մնացած երեք սպիտակ թղթի կտորների վրա գրված թվերի գումարը:

18

Խնդիր 3

Բաբկենը գրել է միայն 7 թվանշանով կազմված թվեր, դրանք գումարել ու ստացել 1015: Նա 7-ն օգտագործել է 10 անգամ, ինչպես ցույց է տրված նկարում: Այժմ նա ուզում է նույն ձևով գրել 2023 թիվը՝ օգտագործելով 7-ն ընդամենը 19 անգամ։ Քանի՞ անգամ նա կօգտագործի 77 թիվը։

13