
Երեխայի պես
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
Կարծում եմ այս բանաստեղծության մեջ Սահյանը իրեն նմանացնում է աշխարհից նեղացած մի երեխայի: Ինչքան էլ ինքը ին-որ մի բանից նեղացած լիներ մևնույն է հեց դրան էր շարունակում նայել և ուշադրություն դարձնել: Նա ամեն ինչ արել էր մարդկանց համար, բայց հիմա, երբ արել վերջացրել է նայում է իրա անցած օրերին կարծես մտածելով թե, ինչն է ճիշտ արել ինչը սխալ:
Ինչ արած մարդ եմ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Այս բանաստեղծության մեջ նա ցույց է տալիս, որ մարդուն ճանաչելը բարդ է: Լինում են դեպքեր, երբ մարդը իրեն պինդ է պահում, լինում է, որ չի դիմանում: Սահյանը ուզում է ցույց տալ, որ մարդիկ հակասական են: Չի լինի դեպք, որ մի բանը չլինի հակասական: Եվ կարծում եմ ,,Ի՞նչ արած, մարդ եմ,, ասելու ժամանակ նա նկատի ունի, որ ինչքան էլ շատ լինեն հակասությունները մևնույն է մարդը մարդ է մնում:
Ի՞նչ անեմ, մայրիկ
Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:
Բանաստեղծությունը ցույց է տալիս, թե ինչքան էր Սահյանը կապված մորը: Ինչքան էլ սխալ բան էր անում մայրը ապտակելուց հետո սփոփում էր և ինքը տխրում նրանից, որ իր համարելով ցավեցրել է նրան: Բայց վերջին տողերից զգացվում է, որ ցավալին ոչ թե այն է, որ մայրը ապտակել է, այլ այն, որ դու զգում ես նրա բացակայությունը և քեզ ուղղող ու սփոփող ուժ չես զգում: