Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:

Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Փորձի ընթացքում պղնձե ձողի երկայնով մոմով լուցկու հատիկները պետք էր ամրացնել: Սպիրտայրոցը վառելուց հետո տաքանալուց մոմը սկսեց հալվել և լուցկու հատիկները րհերթավ պոկվեցին ձողից: Դրանց հերթական պոկվելը ձողից ցույց է տալիս ջերմության հաղորդումը ձողի երկայնքով:

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Տաք մարմնի մոլեկուլները ավելի արագ են շարժվում և ունեն ավելի շատ էներգիա: Նրանք բախվելով սառը մասի մոլեկուներին հաղորդում են իրենց էներգիան նրանց:

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Լավ ջերմահաղորդիչներ են՝ մետաղները, օրինակ՝ երկաթ, պղինձ, արծաթ և այլն:

Վատ ջերմահաղորդիչներ են՝ օդը, թուղթը, բուրդը կտորըև այլն:

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ

Քանի որ օդը գազային նյութ է, այսինքն մոլեկուլների տարածությունը ավելի հեռու է, այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Դրանք օգտագործվում են որպես ջերմամեկուսիչներ:

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա

Հեղուկի կամ գազի միջոցով կատարվող ջերմահաղորդումը:

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Երբ արևի տաքացրած ջրի գոլորշին բարձրանում է վերև՝ մթնոլորտ, օդի մեջ ջերմափոխանակության արդյունքում փոփոխությւոններ են տեղի ունենում, իսկ հետո այն սառչում է և դառնում ամպ:

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Այն առաջանում է երբ գոյանում է օդի ճնշման տարբերություն:

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Քանի որ տաքացնելիս դրանց խտությունը նվազում է և տաք շերտը սկսում բարձրանալ և կատարել շրջապտույտներ:

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞

Քանի որ պինդ մարմիններում մասնիկները ամուր են կապված միմյանց և չեն կարող տեղաշարժվել կոնվեկցիան հնարովոր չի պինդ մարմիններում։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլէկտրամագնիսական դաշտի դրսևորում է մատերիան: Այն կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում և նյութից առանձին:

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Երբ նյութից առանձնանալով այն տեղափոխվում է տարածության մեջ անվանվում է էլեկտրամագնիսական ալիք:

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Երբ ջերմությունը նյութին փոխանցվում է առանց որոշակի միջավայրի և հաղորդում էլէկտրամագնիասականություն:

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Սևը: Կարծում եմ երբեմն լսած կլինեք որ խորհուրդ չեն տալիս ամառը և հատկապես շատ շոգ օրերին հագնել մուգ հագուստ և ահա պարզելով, որ սև գույնի մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը ես հասկացա, որ խորհուրդ չեն տալիս քանի որ սև հագուստի դեպքում ջերմային ճառագայթումը ավելի ուժեղ է և ավելի արագ:

Leave a comment