
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, որովհետև ես ինքն էլ երբեմն ինձ չեմ ճանաչում։ Մի օր կարող եմ արթնանալ շատ ուրախ, բոլորին ժպտալ և այլն։ Իսկ հաջորդ օրը կարող եմ չցանկանալ խոսել ոչ մեկի հետ, նստել լռության մեջ ու միայնակ մտածել:
Չափազանց շփվող չեմ, բայց երբեմն ինձ մոտ առաջանում է մարդկանց կողքին լինելու ցանկություն, հատկապես երբ զգում եմ, որ ինչ-որ մեկին պետք եմ։ Բյաց կան օրեր, երբ նույնիսկ մեկ բառ խոսելու ցանկություն չեմ ունենում։ Այդպիսի օրերին լռությունը ինձ խաղաղություն է բերում, ու ես պարզապես ուզում եմ մնալ մենակ՝ իմ մտքերի մեջ կամ զբաղվելով նրանով ինչը ինձ դուր է գալիս։
Իմ բնավորությունը շատ տարբեր է։ Կարող եմ լինել բարի ու համբերատար, բայց մեկ-մեկ կտրուկ ու համառ։ Մի պահ կարող եմ ներել, նույնիսկ եթե ինձ շատ են ցավեցրել, իսկ մեկ այլ պահին կարող եմ բարկանալ մանրունքից։
Ինձ ճանաչելը դժվար է, որովհետև ես միշտ նույնը չեմ։ Ես փոխվում եմ՝ կարելի է ասել ինչպես եղանակը։ Բայց դա ես եմ։ Այդ ամենի մեջ է թաքնված իմ իսկական ,,Ես,,-ը՝ մի քիչ հակասական, բայց անկեղծ։