
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
- Մգեցված բառերը բացատրի՛ր։
Հանցանք-մեղք գործել, կարեկցանք-հոգատարություն, նախատել-նկատառումներ անել, անողոք-դաժան/ցավ չզգացող, խայթել-ցավ պատճառել, հողմ-փոթորիկ
- Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։
Նա նշում է, թե ինչպիսի ցավ է պատճառում իրեն իր սիրելին: Բայց այդ կարճ զայրույթի հանգումից հետո, հմայվում է նրանով, նրա նրբագեղությամբ և գեղեցկությամբ: Հեղինակը ուզում է հասկանալ, թե ինչու է իր սիրելին իրեն ցավեցնում, եթե կարող է լինել մեղմ և խոսում է դրա մասին վրդովված, բայց հիացմունքով:
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
- Ո՞րն է հեղինակի ասելիքը։
Հեղինակի հիմանական ասելիքն այն էր, որ ինչ էլ լինի կյանքը շարունակվում է և ինչքան էլ մարդիկ մահանան, ինքան էլ օրերը անցնեն գնան կյանքը կշարունակվի, էլի մարդիկ կծնվեն և այն կգնա դեպի լավը:
- Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։
Ես համաձայն եմ, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է: Ինչ ձևի իրավիճակ էլ լինի կյանքումդ, այն բացում է մի նոր դուռ դեպի նոր հնարավորություն, որը հնարավոր է չկարողանար բացվել քո առաջ այլ իրավիճակում: