
Կոռուպցիան իշխանություն ունեցող Մարդկանց կողմից կատարվող իշխանության չարաշահում է, որի նպատակը սովորաբար անձնական շահն է կամ ժլատությունն է։ Այն կարող էլինել տարբեր ձևերի՝ կաշառակերությունից մինչև անարդար որոշումների ընդունում։ Կոռուպցիայի առաջացման պատճառները տարբեր են։ Դրանք կարող են իրականացնել երբ կան որոշ հարմար պայմաններ իրականացնողների համար որոնք են՝ օրենքների անարդյունավետությունը, վերահսկողության պակասը, սոցիալական անհավասարությունը, աղքատությունը և այլն։ Հասարակության անտարբերությունն ու արժեհամակարգի անկումն էլ իրենց դերն ունեն։Իրականում դժվար կլինի սահմանել մեղավորների շրջանակ, կարելի է ասել, որ կոռուպցիան ընդհանուր խնդիր է, և դրանում պատասխանատվություն ունեն և՛ պաշտոնյաները, և՛ գործարարները, և՛ այն քաղաքացիները ովքեր ստիպված լռում են կամ մասնակցում այդ գործընթացներին։ Այդ պատճառով կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համախմբված ու նպատակային։
Կոռուպցիան ունի բազմաթիվ միջոցներ այն իրագործելու համար օրինակ՝ կաշառքը, շորթումը, լոբբինգը և այլն: Նաև կա թրաֆիքինգը, որը համարվում է ժամանակակից ստրկություն: Ճիշտ է ստրկությունը արդեն երկար դարեր մինև մ. թ. ա. գոյություն ուներ, բայց այն օրինական դրձնել հանարավոր էր, և բացի այդ ստրկատերերը չէին թաքցնում իրենց ստրուկների գոյությունը և իրենց քանակից և աշխատանքից էլ գոհ էին մնում: Իսկ թրաֆքինգը չի կարող լինել օրինական, նաև դրա դեպքում ,,տերերը,, հիմնականում փոկում են զոհերին մեկուսի և փակ տարածքներում ինչպիսի տարածք է օրինակ՝ նկուղը, մեկուսացված շինությունը, անտառում գաղտնի շինությունը և այլն: Այսպիսով մնացած իշխանության տեր մարդիկ պիտի փորձեն ամեն հնարավոր քայլ ձեռնարկել, որ այդ ամենը վերացվի: