
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Առուները՝ գարնան
Դրոշակն են տանում
Իրենց գլխի վերև:
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Բարդիները կարծես
Արեգակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Քամիները ծաղկանց
Ճոխ պսակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Ծաղիկների միջով
Ծաղիկների միջով
Մրջյունները մեղվի
Պաղ դիակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև…
1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։
Այն պայծառ է, արևոտ, կյանքով լի, զարթունքով լի:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը սկզբում արտահայտում էր ուրախություն, վառ տրամադրությւոն թեթևություն, իսկ վերջին տողերի հետ բանաստեղծությունը կարծես արտահայտեց ավելի տխուր տրամադրություն: