Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

  1. Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն` որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին` որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում` թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում: Տեղ

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: Ժամանակ

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է: Տեղ

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: Ժամանակ

Դրսում մայթերին՝ տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ: Տեղ

Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:Ժամանակ

Նա՝ բոլորովին որբ եկել էր Բաթում, իր ազգականի մոտ:Տեղ

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ մահճակալի վրա։

Առավոտյան՝ ժամը տասին, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ մեր տան մոտակայքի:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Սյունիք:

Երեկ՝ մայրամուտին, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Leave a comment