Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

1.Ինչ է ջերմաքանակը

Դա այն էներգիան է, որը մարմինը տալիս կամ վերձնում է ջերմափոխանակության ժամանակ:

2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջոուլով:

3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

Եռման ժամանակ:

4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից,

Այո, այն կախված է նրա տեսակից, զանգվածից և ջերմաստիճանի փոփոխությունից:

5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

Այն բնութագրում է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին, մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը:

6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը:

7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Այդ մեծությունը ցույց է տալիս թե ինչքան ջերմաքանակ է պետք 1կգ մարմինը 1ºC-ով տաքացնելու համար:

8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

c

9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:.

c=Q/m(t2-t1)

10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը:

Q=cm(t2-t1)

11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինները մեկուսացնենք, որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն:

12.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Պինդ, հեղուկ, գազային

13.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:

Պինդ, հեղուկ, գազային՝ սառույց, ջուր, գոլորշի

14.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Ծավալով և ձևով:

15.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում դրանք դասավորված են մոլեկուլի չափերը գերազանցող հառավորությւոնների վրա, պինդ մարմիններում՝դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը, հեղուկներում՝հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից:

16.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի պինդ վիճակից հեղուկ վիճակին անցնելը:

17.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:

Պնդացումն էլ հալման հակառակ պրոցեսն է:

Leave a comment