Փոքրիկ կարմիր հավը

Փոքրիկ կարմիր հավը

Մի ժամանակ, արևոտ ագարակում ապրում էր փոքրիկ կարմիր հավ: Նա շատ ակտիվ էր և միշտ զբաղված: Մի արևոտ առավոտ նա գետնից գտավ ցորենի հատիկներ: Նա մտածեց, որ լավ միտք կլինի դրանք ցանելը: Նա գնաց իր ընկերների մոտ, որոնք էին` կատուն, առնետը և սագը, և ասաց. Read more

Կարևոր արժեքներ

Կարևոր արժեքներ

Մարդիկ իրարից շատ տարբերվող մտքեր ունեն, և բնականաբար բոլորի համար տարբեր են իրենց կյանքի կարևոր արժեքները։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար որոնք են կարևոր արժեքները։ Ինձ համար ամենակարևոր և առաջնային արժեքը իմ ընտանիքն է։ Այն շատ կարևոր է իմ կյանքի և ինձ համար. այն կարեկցում է, հոգ է տանում, սեր է փոխանցում։ Ընտանիքի շնորհիվ դու ունենում ես սեր, հոգատարություն, կարեկցանք և շատ այլ դրական վերաբերմունք։ Այդտեղից էլ շատ արժեքավոր ես համարում ընտանիքդ և այդ արժանիքները։

Կարևորում եմ նաև սեփական կարծիքը։ Երբ մարդը չի ընկնում ուրիշի ազդեցության տակ և ունենում է ինքնատիրապետում։

Դրանից հետո կարևորում եմ ընկերությունը։ Ընկերություն ասելով ես նկատի ունեմ իրական՝ անկեղծ ընկերություն, երբ իսկապես վայելում եք ժամանակը իրար հետ, գնահատում իրար, կիսվում ամեն ինչով և չի լինում ոչ մի նախանձ, ցավ։

Շատ կարևոր արժեք է նաև հայրենիքը։ Ուր էլ գնաս, դա քո հայրենիքն է, քո երկիրն է, և այնտեղ դու քեզ ավելի լավ և ապահով ես զգում։ Կարևոր արժեք է նաև կրթությունը, քանի որ առանց կրթության կյանքում քո ուզած արդյունքին չես հասնի։