Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

  1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

  1. Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Առաջին նախադասությունը անջատման խնդիր է, երկրորդը՝ ներգործող խնդիր, երրորդը՝վերաբերության խնդիր:

Leave a comment