Մի ժամանակ,ընդարձակ անտառում, կար հզոր առյուծ: Մի օր, առյուծը խնդրեց վայրի ավանակին, աղվեսին և գայլին, որ իր հետ աշխատեն: Նա խոստացավ, որ հավասարապես կբաժանի սնունդը, եթե նրանք միասին դուրս գան որսի: Նրանք բոլորն էլ համաձայնվեցին, որովհետև մտածեցին, որ դա կհեշտացնի որսը:
Մի օր, նրանք բռնեցին մեծ եղնիկ: Ավանակը օգտագործեց իր ուժը եղնիկին չորս հավասար մասերի բաժանելու համար: Բայց առյուծը նայեց մնացածին և ասաց. ,,Ես ջունգլիների արքան եմ, ամենահզորը այստեղից: Այնպես որ ես կվերցնեմ առաջին կտորը:,,
Մյուսները լուռ համաձայնեցին: Այնուհետև առյուծն ասաց. ,,Ես նաև ամենախիզախն եմ, և ես զոհաբերեցի իմ կյանքը որսի համար: Այնպես որ ես կվերցնեմ երկրորդ կտորը նույնպես:,, Կենդանիները նայեցին իրար, բայց լուռ մնացին:
Առյուծը մատնացույց արեց երրորդ կտորը և ասաց. ,,Այս մեկն իմն է, որովհետև իմ մոտ ծագեց այն միտքը, որ մենք միասին աշխատենք:,, Վերջիվերջո, նա նայեց վերջին կտորին և ասաց. ,,Եթե մեկը ուզում է սա, թող առաջ գա և վերցնի այն:,,
Բայց ավանակը, աղվեսը և գայլը շատ էին ցնցված խոսելու համար: Առյուծը ժպտաց և վերջին կտորը նույնպես վերցրեց: Չնայած մնացածը աշխատել էին առյուծի հետ, նրանք վերջում ոչինչ չստացան:
Թարգմանությունը կատարվեց այս էջից: