
Թրաֆիքինգը համարվում է ժամանակակից ստրկություն։ Ճիշտ է՝ ստրկությունը արդեն երկար դարեր մինչև մ. թ. ա. էլ գոյություն ուներ, բայց այն օրինական դարձնել հնարավոր էր, և բացի այդ՝ ստրկատերերը չէին թաքցնում իրենց ստրուկների գոյությունը և իրենց քանակից և աշխատանքից էլ գոհ էին մնում։ Իսկ թրաֆիքինգը չի կարող լինել օրինական, նաև դրա դեպքում «տերերը» հիմնականում փակում են զոհերին մեկուսի և փակ տարածքներում, ինչպիսի տարածք է, օրինակ՝ նկուղը, մեկուսացված շինությունը, անտառում գաղտնի շինությունը և այլն։
Թրաֆիքինգի ժամանակ մարդկանց ստիպում են կատարել աշխատանք կամ գործողություններ, որոնցից իրենք հրաժարվում են կամ երբեք չէին ընտրի, եթե ունենային ազատ ընտրություն։ Սա կարող է լինել հարկադիր աշխատանք, սեռական շահագործում կամ այլ ձևի շահագործում, երբ մարդը օգտագործվում է որպես գույք կամ եկամտի աղբյուր։
Բացի այդ, թրաֆիքինգի ընթացքում զոհերին հաճախ խաբում են՝ խոստանալով լավ աշխատանք, կրթություն կամ ապահով կյանք արտասահմանում կամ գուցե մի այլ տեղում։ Բայց իրականում նրանք վերածվում են շահագործման զոհերի՝ հիմնականում զրկվելով իրենց անձնագրերից, կապի բոլոր միջոցներից և նույնիսկ իրենց ինքնությունից։ Շատերը ստիպված են լինում աշխատել օրեր շարունակ առանց հանգստի կամ վճարման՝ մշտական սպառնալիքի և բռնության տակ։ Նրանցից շատերն էլ ենթարկվում են հոգեբանական ճնշման, որպեսզի չփորձեն փախչել կամ դիմեն օգնության։
Բազմաթիվ դեպքերում թրաֆիքինգի զոհերը երկար տարիներ մնում են մեկուսացված՝ առանց համապատասխան սննդի, բժշկական օգնության, մարդկային պայմանների և առ հասարակ հնարավոր է նաև դուր էլ չեն գալիս։ Նրանց ազատությունը չափից դուրս քիչ է, լիովին սահմանափակվում և վերահսկվում է, և շատ դեպքերում նրանք ապրում են վախի ու ճնշման մթնոլորտում։
Այսպիսով, մնացած իշխանության տեր մարդիկ պիտի փորձեն ամեն հնարավոր քայլ ձեռնարկել, որ այդ ամենը վերացվի։ Պետք է խստացնել վերահսկողությունը և աջակցել թրաֆիքինգի զոհերին՝ որպեսզի նրանք կարողանան վերադառնալ նորմալ կյանքի։