Սպիտակ ձին

Սպիտակ ձին

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Չիբուխ֊ծխամորճ

Շիլ֊շլդիկ

Ժամհար֊ժամակոչ

Ծմակ֊անտառ

Սհաթ֊ժամ

Ուրյադնիկ֊ցարական բանակի ենթասպա

Չինովնիկ֊ պետական պաշտոնյա

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։

Նրանք խոսում էին նրա համար, որպեսզի շատ չմատածեն իրենց ցավերի, հոգսերի մասին ձիերը տանելուց։ Խոսում էին գյուղական կյանքից, որոշ  դեպքերից և երբեմն հեգնում իրար և կատակում, որպեսզի ամբողջությամբ ցավալի չլինի այդ ճանապարհը։ Բայց զրույցները հիմնականում պատերազմի հետ էին կապված։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները,— ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։

Ինչքան էլ հասկանում եմ նա արեց դա այն նպատակով, որ ցոլակին չտանեն զորք, քանի որ չէր ուզում, որ Ցոլակն իրենից հեռանա։ Բայց այն դեպքում երբ տանեին բանակ և ձին սատկեր, նա կկատարեր բարի գործ, իսկ Սիմոնը ագահաբար վնասում էր ձիուն, որ նրան չտանեն։ Այնպես որ նա սխալ վարվեց։

Leave a comment