Սպիտակ ձին

Սպիտակ ձին

  1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Գյուղացիները ուրախացել էին այն մտքից, որ ձին պայքարում է և չի ուզում գնալ բանակ և դրանից էլ ավելի շատ ուզում էին, որ ձին զայրույթից վերացնի զորքը և նրանք ստիպված չլինեն իրենց ձիերին տալ:

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Կարծում եմ այստեղ դարբնի տղան սև ասելով նկատի ուներ Կոստանդ աղաին, իսկ այդպես անվանեց երևի նրա պատճառով, որ նրա ձին չէին վերցրել:

  1. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Շարմաղ բիբին մտածում էր թե անվերջ է վայելելու զանգերի կանչը, բայց այդ ցավալի դեպքից հետո զանգերի ղողանջը այլևս օրհնություն չէր թվում:

Leave a comment