Day: May 20, 2025
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Այս կիսամյակում ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ, անցել ենք բոլոր խոսքի մասերը և սովորել թե խոսքի մասերը ինչ պաշտոն են ստանում նախադասության մեջ, ինչը օգնում է ավելի ճիշտ և գրագետ շարադրել: Ճիշտ է մի փոքր դժվարություններ եմ ունեցել գոյականական անդամի լրացումների հետ, բայց փորձել եմ դրանք հաղթահարել։ Գրականությունից կարդացել եմ տարբեր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը, օրինակ՝ հոդվածներ տարբեր հեղինակներից, բանաստեղծություններ, պատվմածքներ և այլն։ Ինձ հատկապես դուր էր եկել պատմողական տեսանյութը Եղիշե Չարենցի մասին, ինչի միջոցով ես իմացա տարբեր դեպքեր նրա կյանքից, նաև տեսանյութով կարողացա ավելի լավ ամրապնդել այդ ինֆորմացիան:
Read more
Անհատական նախագծի հաշվետվություն
Այս կիսամյակի ընթացքում ես իրականացնում էի տարբեր առակների թարգմանությունններ անգլերեն լեզվից: Նախագծիս նպատակն էր ավելի լավ տիրապետել օտար լեզվին, հմտանալ թարգմանության գործի մեջ նաև թարգմանել անյպիսի առակներ, որոնք հայերենում չկան: Read more