Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս կիսամյակում ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ, անցել ենք բոլոր խոսքի մասերը և սովորել թե խոսքի մասերը ինչ պաշտոն են ստանում նախադասության մեջ, ինչը օգնում է ավելի ճիշտ և գրագետ շարադրել: Ճիշտ է մի փոքր դժվարություններ եմ ունեցել գոյականական անդամի լրացումների հետ, բայց փորձել եմ դրանք հաղթահարել։ Գրականությունից կարդացել եմ տարբեր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը, օրինակ՝ հոդվածներ տարբեր հեղինակներից, բանաստեղծություններ, պատվմածքներ և այլն։ Ինձ հատկապես դուր էր եկել պատմողական տեսանյութը Եղիշե Չարենցի մասին, ինչի միջոցով ես իմացա տարբեր դեպքեր նրա կյանքից, նաև տեսանյութով կարողացա ավելի լավ ամրապնդել այդ ինֆորմացիան:

Այս կիսամյակում կատարած նախագծերից ես համարում եմ հաջողված իմ անհատական նախագիծը, որտեղ թարգմանել եմ տարբեր առակներ անգլերեն լեզվից: Այն զարգացրել է իմ լեզվական հմտությունները և օգնել ավելի լավ հասկանալ թե ինչ բառերի ընտրությամբ թարգմանություններ կատարեմ։

Կարդացել եմ տարբեր գրքեր, որոնք փոխել են իմ տեսակետները տարբեր բաների շուրջ, բայց կդժվարանամ նշել սիրելի հեղինակի, քանի որ կարդում եմ տարբեր գրքեր, տարբեր ժանրերից և հեղինակներից: Բայց կարող եմ նշել թե, որ հեղինակների գրքերն ինչ տպավորիչ թվացին, դրանք են՝ Ջեյն Օսթինի ,,Էմմա,,-ն, Թեոդոր Դրայզերի ,,Ջեննի Գերհարդ,,-ը և Ջոն Պ. Ստրելեքի ,,Կյանքի 5 մեծ նպատակները,, գիրքը: Նշված գրքերում ամեն ինչը շատ գեղեցիկ է նկարագրված, անպես որպեսզի դու նույնպես զգաս թե ինչ իրավիճակ է գրքի հերոսների մոտ: Նաև այս գրքերը ինձ բացահայտեցին նոր իրավիճակներ, գիտելիքներ, զգացմունքներ այնպես որ, խորհուրդ եմ տալիս կարդալ:

Ճիշտ է, ես կուզենայի, որ ավելի շատ տեսանյութեր դիտեինք այն հեղինակների մասին, ում ստեղծագործությունները անցնում էինք, բայց և՛ հայոց լեզվից, և՛ գրականությունից շատ գոհ եմ, իսկ ստացածս գիտելիքները ինձ հաստատ պետք են գալու։

Leave a comment