Ների՛ր, դու էլ կատարյալ չես

Ների՛ր, դու էլ կատարյալ չես

Յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները։ Ոմանք դանդաղ են, ոմանք՝ շատ խոսող, ոմանք՝ մռայլ, իսկ ոմանք՝ շուտ նեղացող։ Բայց երբ կենտրոնանում ենք միայն թերությունների վրա, մոռանում ենք, որ մարդը շատ ավելին է, քան իր սխալները։

Ոչ ոք այս աշխարհում կատարյալ չի և չի կարող լինել։ Բայց ինչքան էլ մարդը թերությւոններ ունենա կան նաև շատ լավ բաներ, օրինակ՝ բարություն, ընկերասիրություն, ջերմ սիրտ, աշխատասիրություն և այլն։ Եվ այդ լավ կողմերն ավելի մեծ նշանակություն ունեն։

Իհարկե ես էլ ունեմ թերություններ։ Ճիշտ է երևի դրանք ես հիմնականում չեմ նկատում, բայց փորձում եմ լինել բարի, օգնել ուրիշներին, լավ սովորել, սխալներիցս սովորել և այլ շատ բաներ։

Իսկ եթե մարդու մոտ շատ կան թերություններ և նա կատարյալ չի, չի նշանակում, որ նա չունի լավ կողմեր և չի կարող լինել լավ մարդ:

Leave a comment