Պատմություն առարկայի ամփոփ հարցաշար

Պատմություն առարկայի ամփոփ հարցաշար

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):

Աշոտ I: Նա թագադրվել էր 884թ.-ին հիմնել թագավորությունը 885թ.-ին:

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

Զվարթնոց, Հաղպատ, Հառիճավանք  և այլ

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

1045թ.

4.Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց
ձեռնարկումերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։

Զաքարյան եղբայրները:

5.Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։

13-րդ դարում

6.Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։

Ռուբեն Ռուբինյանը՝ կամ Ռուբեն I 1080թ.

7.Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։

1198

8.Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։

Հեթումյանները և Ռուբինյանները:

9.Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։

Լևոն V 1375թ.

10.Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։

Առաջին բաժանում 387թ. Հռոմեական կայսրության ու Սեֆյան Պարսկարստանի միջև:

Երրկորդ բաժանում 591թ. Բյուզանդական կայսրության և Սեֆյան Պարսկարստանի միջև:

Երրորդ բաժանում 1555թ. Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկարստանի միջև:

Չորորդ բաժանում 1639թ. Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկարստանի միջև:

11. Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն
ունեցան հայության համար։

Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ.-ին, ըստ դրա Արցախը, Գանձակը և այլ մասեր Հայաստանից անցան Ռուսաստանին:

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվեց 1828թ.-ին ըստ որի Երևանը, Նախիջևանը և այլ տարածքներ անցան Ռուսաստանին:

12.Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։

Բուխարեստ-1812թ. Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը և գրավեց Աբխազիան:

Ադրիանապոլիս-1829թ. թույլատրեցին 74-76 հազար հայերի վերաբնակվել Արևելյան Հայաստանում:

13. Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև։

Նմանությունը այն է, որ երկու հոդվածներում էլ ասվում է, որ Օսմանյան կայսրությունը պետք է վերափոխումներ իրականացներ արևմտյան հայաստանում: Տարբերությունը նախ իրենց դիրքի կարևորումն է, այնուհետև այն, որ 61-րդ հոդվածը շատ ավելի անորաշ էր և զգացվում էր, որ դրան այլևս այդպիսի կարևորությւոն չեն տալիս:

14. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ էր Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովը համեմատում հարիսայի կաթսայի հետ, և ինչպե՞ս կմեկնաբանեք «երկաթե շերեփ» արտահայտությունը։ Պատասխանի համար կարող եք նաև օգտվել համացանցից:

Այո նա համեմատում էր վեհաժողովը հարիսայի կաթսայի հետ: Կարծում եմ հարիսան նա համեմատում էր ազատության և անկախության հետ, երկաթե շերեփները բանակի հետ: Այսինքն նա այդ խոսքով ուզում էր ասել, որ ազատության և անկախության հասնելու համար պետք է ,,երկաթե,, բանակ ոչ թե ,,թղթե,, բանակ:

Leave a comment