
Այսօր ունեցանք շատ հետաքրքիր և հիշարժան ճամփորդություն։ Առավոտյան ուղևորվեցինք դեպի Աղձք՝ այցելելու Արշակունիների դամբարանը։ Տեղ հասնելով՝ ուսումնասիրեցինք տարածքը։ Այնուհետև ընկեր Տաթևը, պատմեց, թե ինչ հանգամանքներում և ինչու է դամբարանը գտնվում հենց Աղձքում։ Նրա բացատրածը մեզ օգնեց ավելի լավ պատկերացնել ժամանակաշրջանը և դամբարանի նշանակությունը։
Մի փոքր հանգստացանք դամբարանի մոտակայքում և շարունակեցինք մեր ուղին դեպի Տեղերի վանք։ Վանքում երգեցինք մի քանի հոգևոր երգ։ Ընկեր Տաթևը մեզ պատմեց վանքի անվան ծագման մասին, ինչպես նաև բացատրեց, թե ինչ ռազմավարական և հոգևոր նշանակություն ուներ այն՝ գտնվելով բարձունքի վրա։ Մենք ուշադրություն դարձրեցինք եկեղեցու ճարտարապետական կառուցվացքին, իսկ հետո զբոսնեցինք վանքի այգում, որտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։
Զբոսնելուց հետո սկսեցինք փնտրել հարմար վայր հանգստի համար։ Երբ գտանք համապատասխան տեղը, նստեցինք, մի փոքր հանգստացանք, և սկսեցինք խաղեր խաղալ։ Համարյա բոլորով խաղացինք «Մաֆիա», իսկ տղաների մի մասը ֆուտբոլ։ Նաև մի որոշ ժամանակ ուղղակի վայելում էինք բնությունը։
Օրն անցավ հետաքրքիր և հավես, սիրով նորից կայացելեմ այդ վայրերը։