
Այսօր մենք գնացել էինք օծանելիքի թանգարան։ Մինչև գնալը առաջին ժամի ընթացքում մենք մաքրեցինք դպրոցի շրջակայքը։ Երբ հասանք տեղ միանգամից տարբերեցինք մուտքը, քանի որ այն շատ էր տարբերվում շրջակայից իր կրեատիվ և գունավոր լինելով։ Մի փոքր սպասեցինք մինչև թանգարանը բացեն և ներս մտանք։ Մեզ այնտեղ դիմավորել Սարգիս Ազարյանը, ով հիմնադրել է օծանելիքի թանգարանը։
Այնտեղ կային մոտ 5000 նմուշներ որոնք նա ձեռք է բերել 35 տարվա ընթացքում։ Նա մեզ ցույց տվեց ամենահին ականները որտեղ պահվում էին օծանելիքի նախատիպերը։ Բացատրեց, որ օծանելիք բառը առաջացել է հենց օծել բառից, այսինքն համարել են, որ մարդն օծվում է այն ցանելիս։ Կային տարբեր օդիկոլոններ, ծաղկային բույրեր, ցիտրուսային բույրեր և այլ հետաքրքիր բույրեր, որոնցից հոտ քաշեցինք։ Կային բացառիկ և չկրկնվող հոտեր ևս, նաև կարելի էր պատվերով բացառիկ օծանելիք ստեղծել հենք քո համար։ Քանի դեռ մեր ջոկատի մյուս մասը նոր էր ներս մտնում մենք այցելեցինք ժամանակակից նկարիչ Հարութ Հովսեփյանի տուն֊արվեստանոց։ Այնտեղ նա մեզ տվեց տարբեր խորհուրդներ ինքներս մեզ գտնելու համար։ Արվեստանոցը և գործերը շատ գեղեցիկ, տպավորիչ և տարբերվող էին։ Նաև Այնտեղ մենք ծանոթացանք մի պարսիկ արվեստագետի հետ, ով նույնպես լսում էր թե ինչ է մեր հետ քննարկում Հարութ Հովսեփյանը։ Դա նրան նույնպես տպավորիչ թվաց։ Ծանոթանալով իմացանք որ նա ապակուց արվեստի գործեր է ստեղծում և առաջարկեցինք որ այցելի մեր կրթահամալիր։ Այդ շենքը որը մենք այցելել էինք այն շենքերի էր որտեղ եղել է գինու մառան, ինչպես նաև այդտեղ բացվել էր Երևանում առաջին ատամնաբուժարանը։ Մեզ իջեցրեցին մատանի և ցույց տվեցին թե ինչպես են ռեստովռացիա արել։ Նրանք վերականգնել էին մառանի ճարտարապետությունը, որը խախտել էին որոշ մարդիկ։ Մառանը կամարաձև էր, այնտեղ կար երեք մետրանոց գինու կարաս։ Շուտով այնտեղ լինելու էարվեստի գործերի ցուցադրություն, ես պլանավորոիմ եմ գնալ և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այցելել արվեստագետների թաղամաս։













