Ուսումնական չորրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական չորրորդ շրջանի հաշվետվություն

Ճամբարի օրերը շատ հետաքրքիր ու տարբերվող էին։ Մենք ամեն օր ինչ որ նոր բան էինք անում ու լավ անցկացնում մեր օրը։

Իրականացրել ենք տարբեր նախագծեր։ Նաև եղել այլ ջոկատների մոտ։

Մեր խմբով առաջարկել էինք Վիկտորինա նախագիծը, որի ընթացքում ներկայացրինք մեր տրամաբանական խնդիրները, իսկ մնացածը փորձում էին լուծել դրանք։

Մի այլ օր էլ ստեղծեցինք մեր պետությունները մտածեցինք անուն, դրոշ, օրենքներ նույնիսկ լեզու, շատ հետաքրքիր էր անցնում։ Ներկայացնելուց հետո էլ որոշները առաջադրվեցին որպես նախագահ, և իրականացվել քվեարկություն։

Այցելեցինք մի քանի տեսարժան վայրեր։ Գնացինք Աղձք ու Տեղերի վանք, ուսումնասիրեցինք պատմական վայրերը, լսեցինք հետաքրքիր պատմություններ, իսկ վերջում հանգստացանք ու խաղացինք։

Մեկ ուրիշ օր եղանք օծանելիքի թանգարանում, որտեղ ծանոթացանք տարբեր բույրերի ու դրանց պատմությանը։ Տեսանք հին ու բացառիկ նմուշներ։ Հետո այցելեցինք ժամանակակից նկարչի արվեստանոց, որտեղ նա պատմեց իր աշխատանքի մասին ու տվեց մեզ կարևոր խորհուրդներ։

Նախագծերից և ճամփորդություններից բացի էլ ենք խաղացել տարբեր խաղեր և լավ ժամանակ անցկացնել։

Ճամբարը շատ հավես անցավ։ Ճամբարից ստացանք մի շարք լավ բաներ` եղանք նոր վայրերում, ունեցանք նոր հմտություններ, սովորեցինք լինել ավելի կազմակերպված և մեր ճամբարի միջավայրը դարձավ ավելի հարազատ։

Leave a comment