Այս ամառվա ընթացքում ես ընթերցել եմ տարբեր գրքեր: Կներկայացնեմ Ռոբին Շարմայի ,,Վանականը ով վաճառեց իր ,,Ֆերարին,,,, գիրքը: Ստեղծագործությունը գրված էր ինքնակատարելագործում/ մոտիվացնող ժանրով: Գիրքը պատմում էր մի միլիոնատեր մարդու մասին ով սրտի կաթված ստանալուց հետո որոշում է թողնել ամեն նյութական բան և կատարում է ճամփորդություն դեպի Հիմալայներ՝ ինքնակատարելագործվելու համար:Գլխավոր հերոսներն էին Ջուլիան Մենթլին՝ հաջողակ միլիոնատեր փաստաբանը և Ջոնը՝ Ջուլիանի հավատարիմ ընկերը: Գրքի սկզբում Ջուլիանը գերբեռնված իրավաբան էր, ում նյութական ունեցվածքից ոչինչ չէր հետաքրքրում, բայց կաթված ստանալուց հետո նա թողնում է ամեն նյութական բան և չնայած դժվարությանը հոգում հավատալով հասնում է հիմալայան իմաստունների մոտ, ինչից հետո վերադառնում է և՛ հոգեպես և՛ արտաքնապես առողջ: Ջոնը նույնպես փատաբան էր, ով իր աշխատանքի գերբեռնվածության պատճառով ժամանակ չէր ունենում ապրել լիարժեք կյանքով և վայելել այն: Նա ցանկանում էր ինչ որ մի կերպ փոխել իր կյանքի ընթացքը, բայց թե ոնց չգիտեր:
Գրքից ինձ ամենաշատը դուր են եկել այն հատվածները որտեղ Ջուլիանը պատմում էր իմաստության առակները: Նաև այդ առակների ընդհանուր իմաստը՝ մեջբերումները:
,,Երբեք մի անտեսիր լիաթոք ուրախանալու կարևորությունը: Ուշադրություն դարձրու քեզ շրջապատող աշխարհի գեղեցկությանը:,,
,,Տիեզերքը պարգևատրում է համարձակներին: Երբ դու մեկընդմիշտ որոշես փոխել կյանքդ, քո հոգու ուժը կառաջնորդի քեզ դեպի հրաշքներով լի մի կախարդական աշխարհ:,,
,,Շարունակիր պայքարել անցանկալի մտքերի դեմ, որոնք, հնարավոր է թաքուն բույն են դրել գլխումդ: Դրանք, ի վերջո, կհեռանան անկոչ հյուրի պես:,,
,,Ժամանակը ավազահատիկների նման սահում է մեր մատների արանքով, և այն այլևս երբեք չի վերադառնում: Նա, ով վաղ տարիքից խելամտորեն է տնօրինում իր ժաանակը, պարգևատրվում է հարուստ, արդյունավետ և բավարարված կյանքով:
Ստեղծագործության գաղափարը այն է, որ միշտ պետք է առաջ գնալ, չհանձնվել, բայց այդ ճանապարհն անցնելու հետ մեկտեղ վայելել ներկա պահը:
Իմ կարծիքով գրքի բովանդակությունը լավն էր նրանով, որ առակի մեջ երևում էր թե ինչպես է մարդը անցնում այդ ամենի միջով, և եթե ստեղծագործությունը գրված լիներ ավելի ուղիղ ձևով՝ առանց երևալու թե ինչպիսի ճանապարհ է անցնում մարդը, այն ավելի դժվար կլիներ հասկանալ: Մարդկանց կյանքում շատ բան է կարող փոխվել այս գիրքն ընթերցելուց հետո, մտքերը կառավարելուց սկսած մինչև կյանքը վայելելը: