- Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Տիեզերական ձգողական ուժ:
- Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Քանի որ տիեզերական ձգողական ուժը շատ թույլ է լինում մինչև իրար շփելը:
- Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Թերեի շերտը սկսում է ձգվել դեպպի գրիչը:
- Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
Վանում են իրար քանի որ երկուսն էլ ունենում են նույն լիցքը:
- Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
հպման ուժ
- Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
Հին հույները նկատել էին որ սաթը բրդով շփելիս ձեռք է բերում մանր փոշեհատիկներ կամ նմանատիպ բաներ ձգելու ունակություն: Նրանք սաթ-ին անվանում էին ,,էլեկտրոն,, և այդտեղից էլ առաջացել է ,,էլեկտրականություն,, բառը:
- Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Դրական և բացասական
- Ձևակերպել Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի Էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլի արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:
- Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
1 Կլ