Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում

Բնությունը միշտ եղել է հայ գրականության կարևոր թեմաներից մեկը։ Բնության նկարագրությունը կարող է նաև արտացոլել հեղինակի մտքերը, զգացմունքները: Այդ ամենը շատ լավ է երևում Համո Սահյանի ստեղծագործություններում: Նա ցույց է տալիս, թե ինչպես բնությունը կարող է դառնալ մարդու զգացմունքների արտացոլում ու հոգու պատկեր: Ոչ բոլոր հեղինակներն են, որոնք այսպես տպավորիչ են նկարագում բնությունը որպես զգացմունքներ:

Համո Սահյանի ստեղծագործությունների մեծամասնության մեջ կան զգացմունքների համեմատություններ բնության հետ: Օրինակ՝ ,,Ինձ ասում են՝ թե խելոք մնա,, ստեղծագործության մեջ Սահյանը իր մտորումների և վրդովմունքի հետ համադրում է օվկիանոսի խառնաշփոթը, ցորենի ու բողբոջի ցնորքի հետ: Բացի համադրելուց նրա նկարագրած բնությունը կենդանի է թվում: ,,Անտառում,, ստեղծագործության մեջ անտառը նկարագրված է շատ նրբորեն, այն մեռյալ և անկենդան չէ, ինչպես երբեմն լինում է մի բանը արագ նկարագրելուց: Զգացվում են անտառի բնակիչների մտքերը, հոգսերը, բնավորությունը, տրամադրությունը: Սահյանի համար բնությունը ոչ միայն տեսարան է, այլ նաև ձև, որով նա ցույց է տալիս մարդու զգացմունքներն ու ներքին կյանքը։ Անգամ փոքրիկ բառակապակցությունները կարող են արտահայտել մեծ հույզեր՝ երջանկություն, մտորում կամ տխրություն։ Երբեմն դրանք խորհրդանշում են ինչ-որ մի բան, ստեղծում են գեղեցիկ մթնոլորտ և ցույց է տալիս, թե ինչքան են նման մարդիկ և բնության երևույթները:

Այսպիսով Համո Սահյանի բանաստեղծություններում բնությունը խաղում է կարևոր դեր և տալիս հնարավորություն հասկանալու մարդու զգացմունքներն ու նրա ներքին աշխարհը, թափանցել այդ ստեղծագործության մեջ և զգալ այն այնպես, ինչպես հեղինակն էր զգում գրելիս,այն նաև ստեղծում է խորհրդանշական իմաստ, գեղեցիկ մթնոլորտ և լրացնում պոեզիան:

Leave a comment