
- Ուղղի՛ր քերականական սխալները։
Գործն արվել է իմ կողմից։ Գործն արել եմ ես:
Ես կիսում եմ քո կարծիքը։ Ես համամիտ եմ քո հետ:
Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։ Գործարքը նպաստեց, որ նա հարստանա:
Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։ Օգնեք նրան, որպեսզի նա կարողանա մոռանալ տեղի ունեցածը:
- Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։
Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն վերջանալու վրա էր։
Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ
Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։
Խաղ, կյանք, գտնել, ունենալ
Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանացած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։
Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ
Լուսամուտից քիչ ձախ՝ անկյունադարձում, ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում առաջնորդի հրամանով երկաթյա նիգով ամրացված էր դարպասը։
Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը