
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
- Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Երբ մարդը ձգտում է հասնելու կատարելության նա ճանապարհին արդեն կատարելագործվում է:
- Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Հեղինակն ուզում է փոխանցել, որ ավելի լավ է լինել լավատես և միամիտ, քան ,,իմստուն,, ով ամեն ինչի մեջ գտնում է մի բացասական բան:
- Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
Հեղինակը ասում է, որ պետք է պահանջել ազատություն, պետք չէ սհմանների մեջ մնալ: Ազատության պահանջը անհագություն չէ, անհագությունը սկսում է, երբ սեփական ,,Ես,,-ը սկսում է իրեն փառամոլություններ թույլ տալ:
բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։
Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
Միտքը այն է, որ մարդը միշտ չէ, որ կարող է լռությամբ արտահայտել իր ապրումները, դրա համար երբեմն լալիս է։ Իսկ բանաստեղծները շատ բան են տեսնում ու զգում կյանքի մեջ, այդ զգայունության պատճառով էլ նրանք ավելի շուտ են մահանում:
Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։
Հեղինակն ասում է, որ մարդը պետք է շփվի մեծ մարդկանց հետ՝ խելոք, իմաստուն, ստեղծագործև այլն, որ ոգևորվի նրանց արարքներից և ինքն էլ դառնա նրանց նման:Փոքրությունը կամ էլ անիմաստ կյանքով ապրելը, աշխարհում ամենատհաճ բաներից է: