Առյուծը և արծիվը

Առյուծը և արծիվը

Aesop's Fables - The Lion and The Eagle

Մի ժամանկ, մի արծիվ էր թռչում բարձր երկնքում: Նա նայեց ցած և նկատեց կենդանիների թագավորին՝առյուծին: Արծիվը մեկ րոպե մտածեց և սլացավ նարքև դեպի առյուծը: Նրա մոտ միտք էր ծագել:

,,Առյուծ,, ասաց նա ,,արի միասին աշխատենք:Այդպես մենք կարող ենք պաշտպանել իրար,և կիսել մեր որսը:,,

Առյուծը ուշադիր լսեց և մտածեց նրա առաջարկի շուրջ: Լավ միտք էր երևում, բայց նա անհանգստացավ:

,,Քո առաջարկը լավն է,, պատասխանեց առյուծը ,,Բայց մի բան կա: Ինչպե՞ս եմ ես կարող վստահ լինել որ դու չես թռչի հեռու, երբ բարդ ժամանակներ գան:Դու կարող ես փախչել դեպի երկինք ցանկացած պահ:

Արծիվը լուռ էր, նա հասկանում էր առյուծի մտահոգությունը: Միասին աշխատելու գաղափարը լավն էր, բայց առանց վստահության, առաջ շարժվելը շատ դժվար կլինի:

Թարգմանությունը կատարվել է այս էջից:

Leave a comment