
- Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։
Վայրկյան, տուն, ընտանիք, պատանի, ընկերություն, կողմնակից։
Վայրեական, տնական, ընտանեկան, պատանեկան, ընկերական, կողմնական
- Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։
Այլադավան, գուրգուրել, սիգապանծ, փրկագին, արհամարհել, երազել, փակուղի, պերճուհի, հերյուրել, անպաճույճ, պճնամոլ, առատահոս, տառապել։
Դավանանք, գուրգուրանք, պանծանք, փրկանք, արհամարանք, երազանք,փականք, պերճանք, հեյրուրանք, պաճուճանք, պնճանք,հոսանք, տառապանք
- Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։
Առատաձեռն
բերքառատ
Վիճակագրություն
անվիճակ
Վազանց
արագավազ
Հաշվենկատ
անհաշիվ
Խուսանավել
մարդախույս
Մահագույժ
անմահ
- Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։
Սիրտը փակելը-նեղանալ
աստծո գառ-անմեղ
ականջ տանել-ձանձրացնել
քամուն տալ-ծախսել
զարմանքը շարժել-ապշեցնել
արյունը պղտորել-բարկանալ
թևաթափ լինել-հուսահատվել
շարքից դուրս գալ-մահանալ
աշխարհով մեկ լինել-երջանկանալ
աչքը լիանալ-բավարարվել
կյանքի կոչել-կենդանացնել/իրականացնել
առյուծ կտրել-քաջանալ
- Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։
Գեղեցիկ կազմվածք ունեցող
գեղակազմ
Վրեժ առնող
վրիժառու
Աչքի թարթելը
ակնթարթ
Միտքը բերել
մտաբերել
Սովից լլկված
սովալլուկ
Հոգնելուց տանջված
հոգնատանջ
- Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։
Թախանձանք,կարոտաբաղձ, լալ, հիվանդանոց, ցավակից, սիրտ։
Թախանձագին, կարոտագին, լալագին, հիվանդագին, ցավագին, սրտագին
- Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։
Լայնախոհ հարմար
Դողէրոցք սատար
Պատշաճ շրջահայաց
Նեցուկ այգաբաց
Կայսր տենդ
Արշալույս արքա
Կայսր-արքա, արշալույս-այգաբաց, պատճաշ-հարմար, լայնախոհ-շրջահայաց, նեցուկ-սատար, դողէրոցք-տենդ
- Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Այբ դիտել
Շուք գիր
Ակն փեղկ
Անդորր գրգիռ
Երկու բեն
Ջիղ մուտք
այբուբեն, ակնդետ, շքամուտք, ջղագրգիռ, երկփեղկ, անդորրագիր
- Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։
Չ պատկերասարահ
Արտ արևելագետ
Տ բեմահարթակ
Ան խնդրառություն
Գեր ուսումնատենչ
Թեր երկնահաս
Տգետ, արտապատկեր, գերխնդիր, չհաս, անհարթ, թերուս
- Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։
Կյանք սիրող-կենսասեր
Կենսագրություն գրող-կենսագիր
Հայերին հալածող-հայահալած
Տանջանքից լլկված-տանջալլուկ
Ջրում սուզված-ջրասույզ
Տաղ ասող-տաղասաց
Մենակ կատարող-մենակատար
Հոգին զմայլեցնող-հոգեզմայլ
Մանկան միտք ունեցող-մանկամիտ
Հրեղեն աչքեր ունեցող-հրաչյա
Երկինք սլացող-երկնասլաց
Սիրով սնված-սիրասուն
- Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։
Մրցակցություն, հակասություն, անմշակ, ծածկագրություն, շահադիտական, դատավարություն, անվերջանալի, արժետոմս, հասնել, երևալ, ցերեկային, արտասովոր, տիրապետություն, տարրալուծել, ավանդական, խելքահան, անբնական, դրվածք, զորահավաք, անտառահատ, բարդություն, ձանձրալի, նորարար, եզրագիծ, աշխատավարձ։
մրցույթ, հակասույթ, մշակույթ, ծածկույթ, շահույթ, վարույթ, վերջույթ, արժույթ, հասույթ, երևույթ, ցերեկույթ, սովորույթ, տիրույթ, լուծույթ, ավանդույթ, հանույթ, բնույթ, դրույթ, հավաքույթ, հատույթ, բարդույթ, ձանձրույթ, նորույթ, եզրույթ, վարձույթ
- Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։
Որոնել կարկամել
Պապանձվել նվիրել
Կշտամբել դիտել
Նայել խորհել
Ընծայել հանդիմանել
Մտածել փնտրել
որոնել-փնտրել, նայել-դիտել, մտածել-խորհել, ընծայել-նվիրել, պապանձվել-կարկամել, կշտամբել-հանդիմանել,