
Հեքիաթները ցույց են տալիս, թե ինչպես է ժողովուրդը ընկալել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուշագրավ պատմություններ են, այլ նաև ուսուցանող: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես են ընկալվում մարդկանց արարքները:
Աշխարհի և նաև հայկական հեքիաթների մեծամասնության մեջ կան բարի և չար հասկացություններ:Բարին արտահայտվում է ազնվությամբ, աշխատասիրությամբ, քաջությամբ և այլ հատկանիշներով։ Նրանք անում են բարի գործեր: Չարիքը ընդհակառակը, արտահայտվում է ագահությամբ, տիրանալու ցանկությամբ, կախարդանքով վնասելու ցանկությամբ: Հաճախ այդ հերոսների մեջ պայքար է ընթանում, որի ընթացքում բարին փորձում է ամեն ինչ անել, որ փրկի կամ օգնի իր շրջապատին, իսկ չարը ընդհակառակը: Հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկը որում բացահայտ երևում են չարն և բարին ,,Անահիտ,, հեքիաթն է: Բարու հիմնական մարմնավորումները Անահիտն ու Վաչագանն են: Անահիտը շատ նվիրված, իմաստուն և բարի աղջիկ էր, ով դրա համար դարձավ թագուհի ,իսկ Վաչագանը նպատակասլաց, ազնիվ և քաջ թագավոր էր: Չարը այդտեղ ,,սուրբ,, քրմապետն էր, ով բանտարկում էր մարդկանց և սպառնում նրանց ուղարկելով սպանդանոց: Չարը իհարկե բացահայտվեց: Բայց բարի լինելուց բացի այլ հատկություններ էլ կան, որոնց միջոցով հերոսները փրկվում և հաղթում են: Այս դեպքում դա թագավորի նոր սովորած, դիպակ գործելու արհեստն էր: Եթե նա չցանկանար արհեստ սովորել, չէր կարողանա փրկվել: Այտեղից երևում է, որ որոշ հեքիաթներում հերոսները բարի լինեուց բացի օգտագործելով իրենց չհանձնվող բանավորությունը և տաղանդը հաղթում են չարին: Այս ամենի մեջ ես տեսնում եմ, որ բարին միշտ մի առավելություն ունի: Կարծում եմ ես կարող եմ բացատրել դա: Ժողովուրդը միշտ հավատացել է, որ բարին հաղթում է և երբ չար ուժերը շատ հզոր են լինում, բարի մարդիկ առավելություններ են ունենում, որպեսզի կարողանան հաղթել նրանց:
Կան նաև այնպիսի հեքիաթներ, որոնց մեջ ուղիղ պայքար չի գնում չարի և բարու միջև: Այդտեղ երևում է, որ երբ հերոսը օգնության է հասնում մեկին նրան այդ բարությունը ետ է վերադառնում: Կամ հակառակը, երբ չարը վատ արարքներ է գործում, այն պատժվում է:
Այսպիսով գալիս ենք այն եզրակացութան, որ հայկական հեքիաթները սովորեցնում են, որ կարևոր է իմաստուն և քաջ լինել, բայց երբեմն միայն բարի գործելու ցանկությունը հերիք է չարին հաղթելու համար: