Աղվեսը և կապիկը

Աղվեսը և կապիկը

Մի ժամանակ, խելացի աղվեսը և շատախոս կապիկը քայլում էին իրար հետ: Նրանք տեսան մեծ դաշտ որը լցված էր գեղեցիկ քարե արձաններով:

Կապիկը իր աչքերում փայլով ասաց աղվեսին, ,,Տեսնու՞մ ես բոլոր այս արձանները: Դրանք ստեղծվել են իմ նախնիների հիշատակի համար: Նրանք շատ կարևոր դեր ունեին և կատարել են շատ հիանալի գործեր:,,

Աղվեսը թեքեց իր գլուխը, մտածելով կապիկի ասածների մասին: Նա նայեց արձաններին և հետո կապիկին: Աղվեսը ժպիտով ասաց, ,,Իմ ընկեր, քո պատմած պատմությունը լավն էր: Բայց այս արձանները չեն կարող խոսել և ասել, դա ճշմարտությունն է, թե ոչ:,,

Դրանից հետո աղվեսը հեռացավ այդտեղից, թողնելով կապիկին բերանը բաց կանգնած: Կապիկը նայեց արձաններին, իսկ հետո հեռացող աղվեսին: Նա հասկացավ, որ այդքան էլ հեշտ չի ասել եմծ մեծ խոսքեր, եթե ոչ մեկ չի կարող ստուգել թե արդյոքք դրանք ճիշտ են, բայց դա քո խոսքը չի դարձնում ճշմարտություն: Նրա այտերը կարմրեցին հենց նա քաղեց իր դասը:

Թարգմանվել է այս էջից

 

 

 

Leave a comment