
- Առանձնացրե՛ք գոյականները։
Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։
- Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։
Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։
- Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։
Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։
- Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։
Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։
- Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։
Կրիա, թիվ, վկա, սպի, ջիղ, գաթա, զորամաս, սրունք, ջահակիր, կոճղ, կայսր, մարդ, վիպագիր։
կրիաներ, թվեր, վկաներ, սպիներ, ջղեր, գաթաներ, զորամասեր, սրունքներ, ջահակիրներ, կոճղեր, կայսրեր, մարդիկ, վիպագիրներ
- Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։
Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում։
Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։
Քիչանց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։
/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։
- Հոլովեք տրված բառերը՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք։
այգի, այգու, այգուն, այգին, այգուց, այգով, այգում
հարկ, հարկի, հարկին, հարկը, հարկից, հարկով, հարկի մեջ
ժողով, ժողովի, ժողովին, ժողովը, ժողովից, ժողովով, ժողովում
բժիշկ, բժշկի, բժշկին, բժշկին, բժշկից, բժիշկով
երկինք, երկնքի, երկնքին, երկինքը, երկնքից, երկնքով, երկնքում
- Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։
աշնան, այսօրվա, կեսգիշերվա, երոկոի, ուրբաթի, տարվա, ամսվա, օրվա, երեկվա, րոպեի, երբվա, մահվան, ժամվա, գարնան, դարի, մարդու, մեծության, ամռան, ձվի, ընկերոջ, լեռան, ձյան
- Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։
Այգի բացվելը-այգեբաց
բարին կամեցող-բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
գլուխների քանակը-գլխաքանակ
դափնուց հյուսված պսակ-դափնեպսակ
երգիչների խումբ-երգչախումբ
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ընծայելու մասին գիր-ընծայագիր
ձեթի ճրագ-ձիթաճրագ
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
ետին խորշ-ետնախորշ
երգերի շարք-երգաշար
ողբ ասողը-ողբասաց
չմուշկներով վազելը-չմշքավազք
պատվեր տվողը-պատվիրատու
ոսկուց ձուլված դրամ-ոսկեձուլ
լեռն անցնելու տեղը-լեռնանցք
լուր բերողը-լրաբեր
ծաղիկներ վաճառողը-ծաղկավաճառ
ոտքի թաթը-ոտնաթաթ
պահակային զորք-պահազոր
իրեր պահելու սենյակ-պահասենյակ
պատիժը կրելու խուց-պատժախուց