
Ի՞նչ է գենը։
a) Բջջի էներգետիկ օրգանոիդը
b) Թաղանթային սպիտակուցի տեսակ
c) Ժառանգական տեղեկատվություն կրող ԴՆԹ-ի հատված
d) ՌՆԹ-ի քայքայման արդյունք
Որո՞նք են ԴՆԹ-ի հիմնական ֆունկցիաները բջջում։
a) Էներգիայի առաջացում և պահպանում
b) Սպիտակուցների և էնզիմների սինթեզի կառավարում
c) Բջջի կառուցվածքի ձևավորում
d) Ջրի փոխանակության կարգավորում
Նուկլեինաթթուները քանի՞ տեսակ են լինում։
a) Մեկ
b) Երկու՝ ԴՆԹ և ՌՆԹ
c) Երեք
d) Չորս
Ի՞նչ ֆունկցիա ունի ՌՆԹ-ն։
a) Պահպանում է ժառանգական ինֆորմացիան
b) Կատարում է սպիտակուցային սինթեզը՝ փոխանցելով ինֆորմացիան ԴՆԹ-ից
c) Սպիտակուց է
d) Քայքայում է ԴՆԹ-ն
Որոնք են նուկլեինաթթուների մոնոմերները։
a) Ամինաթթուներ
b) Շաքարներ
c) Նուկլեոտիդներ
d) Ֆոսֆոլիպիդներ
Նշիր տարբերությունը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև։
a) ԴՆԹ-ն միաշղթա է, ՌՆԹ-ն՝ երկշղթա
b) ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզա, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզա
c) ԴՆԹ-ն պարունակում է ուրացիլ, ՌՆԹ-ն՝ թիմին
d) Երկուսն էլ նույնն են կառուցվածքով