Հյուսն

Հյուսն

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։
Պետք է հույսը չկորցնել։ 
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։
Պետք է միշտ զվարճանալ։
2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։
Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։
ամեն ինչ զուր է
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։
Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը
7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
հատկացուցիչ
8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Մարդիկ- ենթակա,
թակում են- ստորոգյալ
տան- հատկացուցիչ
կամացուկ- ձևի պարագա
9. Ե՞րբ բոլորը լռեցին։
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը
10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։
Խնջույք
11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։
լավագույն
12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված:
13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։
մարդիկ, կին
14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։
վերադառնալիս
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված:
15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
ստորոգյալ

Leave a comment