
Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:
Մարդուն ծաղրելով, նրան վիրավորում ես: Իսկ, եթե մարդը ընդունակ է մի լավ բան անելու և նեղանացնում են նրան՝ ծաղրելով, մարդկության կյանքից մի լավ բան է պակասում: Բայց դա չի նշանակում, որ ամեն մարդ հանճար է և կարող է մի լավ բան որոշել, և միայն այդ դեպքում, եթե մարդու քայլերը վնասակար կամ անհեթեթ են պետք է մարդուն հասկացնել որ նա սխալ է: