Խնդիրներ դասագրքից

Խնդիրներ դասագրքից

1. Ինչու՞ էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Էլեկտրական ուժի շնորհիվ սանրը ձգում է մազերին, քանի որ դրանց լիցքերը տարբերվում են:

2. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): Գնդիկների ո՞ր զույգը՝ ա. լիցքավորված չէ, բ. 6 ունի նույնանուն լիցքեր, գ. ունի տարանուն լիցքեր:

Լիցքավորված չէ 3-րդը, նույնանուն լիցքեր ունի 1-ինը, տարանուն լիցքեր ունի 2-րդը

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞ է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ։

Կարելի է մարմինները էլեկտրականացնել կամ հպումով կամ արդեն իսկ էլեկտրականացված իրը մոտեցնելով մարմնին, բայց հիմնական քայլը մարմինների շփումն է:

4. Ինչպե՞ս ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Էբոնիտե ձողը պետք է շփել մետաքսով, այդ դեպքում էբոնիտը կկլանի էլեկտրոնները և կստանա բացասական լիցք, մետաքսն էլ կունենա դրական լիցք փոխանցելով իր էլեկտրոնները էբոնիե ձողին:

5. Ո՞ր կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիցքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Ո՞ր կողմ կթեքվեր գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Այն կձքի գնդիկին, իսկ եթե լիներ դրական լիցք այն կվաներ դրան:

6. Ճի՞շտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը):

Ճիշտ է պատկերված միայն գ նկարը

7. Ո՞ր էլեկտրացույցին է հաղորդվել ամենամեծ էլեկտրական լիցքը և որի՞ն ամենափոքրը (տես նկարը):

ամենամեծը՝երրորդին, ամենափոքրը՝երկրորդին

8. Էլեկտրացույցն ունի դրական լիցք (տես նկարը): Ի՞նչ նշանի լիցք ունի էլեկտրացույցին հպվող ձողիկը:

բացասական լիցք

9. Ի՞նչ նշանի լիցք ուներ այն էլեկտրացույցը, որին լիցքավորված ձողիկ հպելիս թերթիկների բացվածքի անկյունը փոքրանում է (տես նկարը):

դրական

10. Վերցրեք պլաստմասսայե քանոնը և այն էլեկտրականացրեք: Նրա վրա դրեք լավ «գզված» բամբակի փոքրիկ կտոր և քանոնը թափահարելով, այն վեր թացրեք: Քանոնը ներքևից արագորեն մոտեցնելով բամբակի կտորին՝ կանսնեք, որ այն «լողում է օդում»՝ քանոնի վերևում: Ինչպե՞ս է բացատրվում այս երևույթը:

Եվ քանոնը և բամակը ունենում են նույն լիցքը, իսկ նույն լիցքից ունեցող մարմինները վանում են իրար:

11. Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, դրանցից 12-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, երբ այն էլեկտրաչեզոք է:

23-12=11

11 պրոտոն և 11 էլեկտրոն, քանի ոն դրանց մսնիկներ թվերը հավասար են:

12. Ի՞նչ քիմիական տարր է պատկերված նկարում:

Հելիում

13. Որքա՞ն է նկարում պատկերված է լիթիումի իոնի լիցքը

3

14. Նկարում ընտրեք այն գնդիկների զույգը, որի էլեկտրոններն ա գնդիկից կանցնեն ր գնդիկին, եթե դրանք հպենք իրար:

3-րդ զույգ

15. ա և գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է բ մարմինը (տես նկարը): Կլիցքավորվի՞ արդյոք բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմիններին ապակե և երկաթե ձողերով:

Այն կլիցքավորվի գ մարմնից քանի որ երկաթով կարող է հաղորդվել էլեկտրաէներգիա իսկ ապակիով ոչ:

Leave a comment