Ածական

Ածական

  • Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։

  • Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-մանրէածին

մորը սիրող-մայրասեր

մարդկանց ատող-մարդատյաց

մաքուր գրած-մաքրագիր

միայնակ կյանք վարող-մենակյաց

մեգով պատված-միգապատ

միշտ փթթած-մշտափթիթ

թախծոտ դեմքով-թախծադեմ

միրգ տվող-մրգատու

նոր տնկած-նորատունկ

նվեր տվող-նվիրատու

նուրբ հնչող-նրբահունչ

շահույթ բերող-շահաբեր

շեկ վարսերով-շիկահեր

շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ

ինչքից զուրկ-ինչքազուրկ

ոսկուց ձուլված-ոսկեձուլ

ուշքը կորցրած-ուշակորույս

ջուր տանող-ջրատար

  • Առանձնացրե՛ք որակական ածականները։

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։

  • Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։

Առաջնակարգ, պղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։

  • Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, միագույն, մանուշակագույն, հիմարագույն,դժվարագույն,ամենազգաց,ամենակոշտ,ամենաքիչ,ամենանուրբ, ցորնագույն։

  • Ընդգծե՛ք փոխանուն ածականները։

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։

  • Կազմի՛ր տրված ածականների բաղդատական եղանակը։

խորը, խելացի, գեղեցիկ, քաղցր

  • Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։

Սա իմ ամենագեղեցիկ զգեստն է։

Դա մեծագույն նվաճումն էր, որը մենք ունեցել ենք։

Սերոբը ամենաազնիվ մարդն է, որին հանդիպել եմ։

Մեդալը լավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։

  • Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։

Աշունը տարվա ամենագունեղ ամիսն է: Այն շատ գույնզգույն է, լինում է՝ կարմրավուն, դեղնավուն, նարնջագույն: Աշնանը շատ են լինում հորդառատ անձրևներ: Աշնան ժամանակ քայլելը հաճելի է, եղանակը զով է, օդը թարմ:

  • Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական։

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։

Ածականն ունի համեմատության դրական աստիճան բաղդատական աստիճան, գերադրական աստիճան,

Leave a comment