Խեցգետնի և կապիկի վեճը

Խեցգետնի և կապիկի վեճը

Մի ժամանակ, Ճապոնիայում, կապիկը և խեցքետինը գտան բրնձի հատկիներ և խուրմայի կորիզներ: Խորամանկ կապիկը համոզեց անմեղ խեցգետնին փախանակել համեղ բրնձի հատիկները կապիկի խուրմայի կոշտ կորիզների հետ, համոզելով՝ որ այն կաճի և կդառնա մեծ ծառ:

Փոխանակումից հետո, կապիկը արագությամբ կերավ բրնձի հատիկները մինչդեռ խեցգետինը տնկեց սերմերը: Ժամանակի ընթացքում այն աճեց և դարձավ պտղատու ծառ: Խեցգետնիը չկարողանալով բարձրանալ ծառը, կաիկից օգնություն խնդրեց:

Կապիկը համաձայնեց, բայց երբ նա բարձրացավ ծառին, նա եսասիրաբար կերավ բոլոր խուրմաները: Հետո նա կոշտերը և չհասածները նետեց խեցգետնի վրա և վնասվածքները վերջ դրեցին խեցգետնի կյանքին: Վախենալով իր արարքից, կապիկը թաքնվեց:

Մինչդեռ խեցգետնի որդին բացահայտեց իր հոր ողբերգրական վախճանը: Նա վժռեց վրեժ լուծել իր հոր համար, նա ծրագիր մշակեց իր հոր ընկերների՝ մեղվի, շագանակի և հավանգի օգնությամբ:

Երիտասարդ խեցգետինիը կապիկին հրավիրեց խնջույքի, ձևացնելով թե չգիտի հոր վախճանի մասին: Խնջույքից հետո, մինչև կապիկը սպասում էր թեյին, բուխարու միջի շագանակը դուրս ցատկեց՝ հարվածելով կպիկին: Հետո մեղուն նրան խայթեց: Երբ կապիկը փորձեց փախչել, քարե հավանգը դարպասից ընկավ նրա վրա:

Խեցգետինը մոտեցավ վիրավոր և անօգնական կապիկին : Կապիկը համառությամբ և անզիջումով մեղադրեց ծեր խեցգետնին: Բայց երիտասարդ խեցգետինը վրեժ լուծեց իր հոր մահի համար, վերջ դնելով կապիկի կյանքին իր սուր ճանկերով: Այսպիսով արդարությունը վերականգնվեց, կապիկի կողմից արված դաժան արարքները պատժվեցին:

Leave a comment