
Մի ժամանակ, շոգ և չոր ցամաքում, կար մի մեծ առյուծ՝ով բոլոր կենդանիների թագավորն էր, և մի ուժեղ վարազ կար: Այդ շոգ տեղում միայն մի փոքր լճակ կար, որը շատ կարևոր էր բոլոր կենդանիների համար, հատկապես շատ շոգ օրերին:
Մի օր առյուծը և վարազը շատ ժարավ էին և եկան լճակի մոտ միևնույն ժամանակ: Առյուծը իր բարձր մռնչոցով, և վարազը՝ իր սուր ժանիքներով, երկուսն էլ ուզում էին առաջինը խմել: Նրանք չէին ուզում սպասել: Առյուծը ցույց տվեց իր մեծ ատամաները, իսկ վարազը՝ իր ժանիքները: Նրանք սկսեցին կռվել, ստեղծելով մի մեծ փոշու ամպ իրենց շուրջը:
Նրանք երկար ժամանակ անցան դժվար պայքարի միջով, բայց ոչ մեկ չեր կարողանում հաղթել: Մի պահ երբ նրանք կանգ առան, հոգնած հևալով, նրանք տեսան մի քանի անգղերի, որոնք թռչում էին մոտոկայքում: Անգղերը սպասում էին, դիտելով նրանց կռիվը, պատրաստ լինելով ուտել պարտվողին:
Տեսնելով դա, առյուծը և վարազը հասկացան, որ իրենց կռիվը միայն կօգներ անգղերին: Իրենց կռիվը կօգներ նրանց հասնելու ջրին, որն իրենց պետք էր: Նրանք պայքարում էին հպարտության համար, ոչ թե կարևորի համար՝ ինչը ջուրն էր:
Թարգմանությունը կատարվել է այս էջից: