,,Մեր գերդաստանը,, նախագիծ

,,Մեր գերդաստանը,, նախագիծ

Հայրական կողմ

Հայրս ծնվել է Երևանում, բայց նրա նախնինները 1950-ական թվականններին Նախիջևանի Նորս գյուղից եկել են Հայաստան և բնակություն հաստատել գյուղ Չարբախում:

Մեր գերդաստանի ամենամեծը Օնիկ պապիկն է, նա 98 տարեկան է: Ծնվել է Իջևանում ունի 5 երեխա, 19 թոռ, 41 ծոռ և 7 կոռ:

Մայրական կողմ

Մայրս ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մայրական կողմս բնիկ թիֆլիսեցի է: Ազգանվան՝ Մխիթարյան, հետ կապված կա մի պատմություն, որ 18-րդ դարի սկզբին երկու եղբայրներ՝ Մխիթար և Դանիել որոշել են, որ եղբայներից Դանիելը գնա Լոռի, իսկ Մխիթարը շարունակի ապրել Թիֆլիսում և հենց Մխիթարի անունով էլ շարունակվել է գերդաստանի ազգանունը: 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ Մծիթարյանները Թիֆլիսում ունեցել են կինոթատրոն, օղու գործարան, երեխաները սովորել են վարժարաններում և զբաղեցրել տարբեր պաշտոններ:

Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքներ

1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Մարդու իրավունքները այն իրավունքներն են որոնք ունեն բոլոր մարդիկ անկախ տարիքից, սեռից ազգությունից կամ համոզմունքներից դրանք պետք են որովհետև ապահովում են մարդու արժանապատիվ կյանքը ազատությունը և պաշտպանությունը անարդարությունից


2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիա

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն