Հայրական կողմ
Հայրս ծնվել է Երևանում, բայց նրա նախնինները 1950-ական թվականններին Նախիջևանի Նորս գյուղից եկել են Հայաստան և բնակություն հաստատել գյուղ Չարբախում:
Մեր գերդաստանի ամենամեծը Օնիկ պապիկն է, նա 98 տարեկան է: Ծնվել է Իջևանում ունի 5 երեխա, 19 թոռ, 41 ծոռ և 7 կոռ:
Մայրական կողմ
Մայրս ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մայրական կողմս բնիկ թիֆլիսեցի է: Ազգանվան՝ Մխիթարյան, հետ կապված կա մի պատմություն, որ 18-րդ դարի սկզբին երկու եղբայրներ՝ Մխիթար և Դանիել որոշել են, որ եղբայներից Դանիելը գնա Լոռի, իսկ Մխիթարը շարունակի ապրել Թիֆլիսում և հենց Մխիթարի անունով էլ շարունակվել է գերդաստանի ազգանունը: 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ Մծիթարյանները Թիֆլիսում ունեցել են կինոթատրոն, օղու գործարան, երեխաները սովորել են վարժարաններում և զբաղեցրել տարբեր պաշտոններ: