
Ես կարդացել եմ Էդգար Ալան Պո-ի ,,Սև Կատուն,, ստեղծագործությունը: Այդտեղ առաջին դեմքից պատմվում էր մի մարդու արարքների մասին: Ընդհանուր ստեղծագործությունով հեղինակը ուզում էր փոխանցել, որ մարդու ներսի վատ կողմերը՝ հակառակ գնալը, չար գործելը հանուն չարիքի և այլն, եթե չհսկվեն մարդը կփոխվի և կվերածվի մի դաժան արարածի: Ստեղծագործության մեջ երևում էր, որ մադրը չէր ցանկանում հասկանալ,որ նա հակառակ է գործում, մեղք է գործու և դրա արդյունքում ավելի է չարանում: Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց, որ մեր գործողությունները՝ հատկապես վատերը միշտ հետևանք ունեն, և վատ սովորությունները կարող են խորացնել մեր հոգեկան տանջանքները, կարող են առաջացնել վախ մեր մեջ, որ մենք շուտով պատասխան կտանք վատ արարքների համար։ Ահա հատված որտեղ այդ ամենը երևում է՝
,,Ինչքան ես կատվին ատում էի, այնքան նա ավելի էր ինձ կապվում։ Անհասկանալի համառությամբ նա հետևում էր իմ ամեն քայլին։ Երբ ես նստում էի, նա կծկվում էր ոտքերիս մոտ, կամ, որն ավելի վատ էր, թռչում էր ծնկներիս և սկսում իր սահմռկեցուցիչ խաղերը։ Երբ ես վեր էի կենում, նա ընկնում էր ոտքերիս տակ և քիչ էր մնում ինձ վայր գցեր, և կամ իր երկար ճանկերով կառչում էր կրծքիցս։ Այդպիսի պահերին ես քիչ էր մնում նրա վիզը պոկեի, բայց ինձ զսպում էր նախորդ հանցանքիս հիշողությունը, իսկ մասամբ էլ, ինչ մեղքս թաքցնեմ, վախը։,,
Այս մասում ցույց է տալիս, որ տղամարդը վախենում էր նորից նույն չարիքը գործել, քանի որ վախենում էր, որ նորից իր հոգին կսկսի տանջվել:
Իմ կարծիքով պատմվածքը խորիմաստ էր և սովորեցնում էր, որ պետք չէ գնալ դաժան քայլերի, գիտակցելով որ մի օր սանալու ենք համապատասխան պատիժը, այն ցույց էր տալիս մարդու հոգեբանությունը: