Վերջին տերևը

Վերջին տերևը

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։

Կարծում եմ, որ պատմությունը ունի երկու կարևոր ասելիք։ Առաջինը՝ երբեք չպետք է կորցնել հույսը, նույնիսկ ամենադժվար պահին։ Վատ մտքերի ներշնչումը և հուսահատությունը կարող են մարդուն կործանել, իսկ հույսն ու հավատը՝ վերադարձնել մարդու կյանքը։ Ջոնսին չմահացավ, որովհետև հավատաց, որ եթե տերևը չի ընկնում, ուրեմն դեռ նա դեռ կարող է ապրել։

Երկրորդը՝ երբեմն մարդիկ դրսից կարող են թվալ չար ու անտարբեր, բայց իրականում նրանց մեջ կարող թաքնված լինել բարի հոգի։ Բերմանը այդպիսի մարդ էր՝ կոպիտ, մռայլ, բայց սրտի խորքում բարի։ Նա ցույց չտվեց իր ապրումները այդ պահին`դրսևորեց իրեն որպես իր արտաքին անձնավորությունը, այլ պարզապես գործեց՝ որպեսզի փրկի Ջոնսիին։ Այս հերոսի արարքով հեղինակը ուզում է ցույց տալ, որ երբեմն մարդու արտաքին վարքը կարող է հակասել նրա հոգուն։

Leave a comment