Թվական

Թվական

  • Առանձնացրե՛ք թվականները։

Թվային, վաթսուն, հիսունական, հարյուր-հարյուր, վաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկ, եռակի, տասներկուերորդ, հինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։

  • Առանձնացրե՛ք քանակական թվականները։

Երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուր, իննսունութ, տասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։

  • Առանձնացրե՛ք դասական թվականները։

Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, առաջին, երեք քառորդ, տասնիններորդ։

  • Առանձնացրե՛ք բաշխական թվականները։

Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։

  • Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։

Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։

  • Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։

Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։

0

Այդ հավաքին մասնակցում էին  /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։

Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։

Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։

Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։

  • Առանձնացրե՛ք պարզ թվականները։

Բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ, միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինը, երեք, քսանյոթ, թիվ, միակ, յոթ, տասնվեց, չորս։

  • Առանձնացրե՛ք  բարդ թվականները։

Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց,հինգ-հինգ, վաթսունինը, քսանութ, մեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։

  • Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։

Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։

Շուտով ժամը /ինը, իննը կլինի/ ։

Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։

Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։

Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։

Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։

Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։

  • Տրված թվերը գրի՛ր տառերով։

25, 101, 1567, 87, 95, 74, 2598:

քսանհինգ, հարյուր մեկ, հազար հինգ հարյուր վաթսունյոթ, ութսունյոթ, իննսունհինգ, յութանասունչորս, երկու հազար հինգ հարյուր իննսունութ

Leave a comment