
Երբ մարդասիրությունը վերածվում է օրենքի, բայց կորցնում է իր նախնական նպատակը, այն կարող է լինել շատ վտանգավոր ուժ, և վերածվել բռնության։ Հաճախ է լինում, երբ իշխանությունը/կառավարությունը ցանկանում է ստեղծել օրենք, որպիսզի դրանով օգնի մարդկանց, բայց պաշտոնի չարաշահման պատճառով, այն կարող է վերածվել բռնության:
Չինացի կայսրի պատմությունը այդպիսի դեպքերի շատ լավ օրինակ է։ Կայսրը ցանկանում էր օգնել իր ժողովրդին՝ թողնելով նրանց ծանր, սև գլխարկները և փոխարինել թեթև սպիտակ գլխարկներով։ Նրա նպատակը մարդասիրական էր, բայց, երբ հրամանը փոխանցվում էր իշխանությունից դեպի տարբեր խավեր՝ դա անում էին շատ խիստ կերպով, և հակառակվելու դեպքում իրագործվում էին բռնություններ, որի ընթացքում մարդիկ տուժում էին։ Կառավարիչները հրամանը վերածեցին պատժի, բռնության և այն նույնիսկ սպանության վերածվեց։ Սա մի օրինակ թե ինչպես բարի միտքը ավարտվեց բռնությամբ ու մարդկանց մահով։
Նման դեպքեր իրականում շատ եղել են նաև պատմության մեջ։ Օրինակ Խորհրդային Միության սկզբնական գաղափարները՝ հավասարությունը, արդարությունը, աշխատավորի իրավունքները, նույնպես սկզից մարդասիրական նպատակով էին։ Բայց այդ գաղափարները ժամանակի ընթացքում վերածվեցին քաղաքականության բռնության: Օրինակ՝ ով չէր համաձայնում ընդհանուր կարծիքին, համարվում էր թշնամի։ Մարդկանց ձերբակալում էին, իրականոացնում բռնություններ, աքսորում կամ ոչնչացնում՝ ասեվով որ դար արվում է,,բարիքի համար,,։
Համեմատելով տեսնում ենք որ, և՛ չինացի կայսրի պատմությունը, և՛ ԽՍՀՄ-ի փորձը ցույց են, որ մարդասիրությունը չի կարող գոյություն ունենալ առանց մարդկանց կյանքը լավացնելու ազատ մտածողության ։ Երբ մի բանը բարելավելու նպատակն իրականացվում է ուժի, պատժի և այլ նմանատիպ գործնթացներով այն իր ողջ իմաստը, արժեքը կորցնում է: Երևում է, որ իշնաությունը պետք է ոչ թե բռնություն գործադրի, մարդասիրական օրենքը կամ հրամանը պահելու նպատակով, այլ ընդհամենը հայտնի այն ժողովրդին ճիշտ պայմաններով և այլ բանի չվերածի:
Այսպիսով, տեսնելով, թե ինչպես կարող են մարդասիրական մտադրությունները վերածվել բռնության, կարելի է եզրակացնել, որ օրենքները պետք է կոնկրետ և հստակ նպատակ ունենան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Մարդասիրական մտադրությունները պետք է իրականացվեն խոհեմությամբ ու ազատ մտածողությամբ, որպեսզի իշխանության ուժը չվերածվի բռնության։ Իշխանությունը պարտավոր է լինել պատասխանատու, հաշվի առնել հետևանքները և ունենակ կարգ ու որոշակի ենթարկություն, որպեսզի որոշումը չվերածվի պարտադրության և չվնասի ժողովրդին։